Facebook տեխնոհսկան առաջին անգամ շտկել է գրառումը Սինգապուրի պահանջով, համաձայն ապատեղեկատվության մասին հանրապետության օրենքի, հաղորդում է AFP-ը:

Սինգապուրի իշխանությունները տեխնոհսկային պարտավորեցրել են ուղղել գրառումը, որը գովազդել է ընտրությունների կեղծման «սարսափելի մեղադրանքներ» պարունակող հոդվածը:

Տվյալ դեպքում խոսքը Ալեքս Տանի գրառման մասին է, որը վարում է հակակառավարական States Times Review վեբ կայքը:

Ապատեղեկատվության մասին օրենքի համաձայն՝ նախարարներն իրավունք ունեն հարթակին պահանջներ ներկայացնել, ինչպես նաեւ զգուշացնել ապատեղեկատվություն համարվող գրառումների մասին: