Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայլիյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ուրախ է, որ Ուրուգվայի նախագահի պաշտոնում ընտրվել է հայ ժողովրդի լավ բարեկամ Լուիս Լակալե Պոուն:
«Շատ ուրախ եմ, որ Ուրուգվայի նախագահի պաշտոնում ընտրվել է հայ ժողովրդի լավ բարեկամ Լուիս Լակալե Պոուն, ում հետ մի քանի ամիս առաջ խոսել ենք Արցախի եւ Ուրուգվայի միջեւ համագործակցության հեռանկարների մասին»,-գրել է նա:




























