Սաուդյան Արաբիան մտադիր է պայքարել կանանց իրավունքների, կլիմայի և տեխնիկական առաջընթացի համար G20-ի նախագահի պաշտոնում: Այդ մասին ասվում է Էր Ռիադի պաշտոնական հայտարարության մեջ, հաղորդում է DW-ը:

«Երկրի ներկայացուցչությունը պետք է պայմաններ ստեղծի, որոնցում բոլոր մարդիկ՝ նախևառաջ կանայք և երիտասարդները, կկարողանան ապրել, աշխատել և հաջողության հասնել»,-նշվում է հաղորդագրության մեջ: Էր Ռիադը նույնպես մտադիր է զարգացնել կլիմայի պաշտպանությանն ուղղված միջոցներ ջրի և սննդամթերքի հարցում մարդկանց հասանելիությունն ապահովելու համար, պաշտպանել ինովացիաներն ու տեխնիկական առաջընթացը: Երկիրը գլխավորել է Մեծ քսանը դեկտեմբերի 1-ից:

Սաուդյան Արաբիան երկիր է, որտեղ կանանց իրավունքները սահմանափակ են ավելին, քան աշխարհի այլ երկրներում, նշում է dpa-ն: Այսպես, կանայց համար նախատեսված են խիստ կանոններ հագուստի մեջ, նրանք դեռեւս պետք է ստանան ամուսնու համաձայնությունը կյանքի բազմաթիվ ոլորտներում, իսկ կանանց իրավունքների պաշտպան կանայք հաճախ են ազատազրկվում:

Էր Ռիադի հայտարարությունը և G20-ում երկրի նախագահությունը քննադատել է նաև «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը: Նրանք հիշեցրել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում լրագրող Ջամալ Խաշոգջիին սպանելու և մասնատելու և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին վերջերս կալանելու մասին: Կազմակերպության կարծիքով՝ երկրի հայտարարությունն ու G20-ում նախագահությունը «ցինիկ փիառ է»: