Դեկտեմբերի 1-ին Իրաքի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել վարչապետ Ադել Աբդել Մահդիի հրաժարականին, հաղորդում է MigNews-ը:

Այդ որոշման օգտին քվեարկել է 241 պատգամավոր:

Մասնավորապես, նիստի ժամանակ խորհրդարանի խոսնակն ընթերցել է հրաժարականի մասին Մահդիի ուղերձը: Այդ որոշման դեմ ոչ ոք ելույթ չի ունեցել:

«Մենք կդիմենք հանրապետության նախագահին, որպեսզի նա առաջադրի նոր վարչապետի թեկնածությունը՝ Իրաքի Սահմանադրության 76-րդ հոդվածի համաձայն»,-քվեարկության արդյունքում ասել է խորհրդարանի խոսնակը:

Այժմ 15 օրվա ընթացքում երկրի նախագահը պետք է հանձնարարի ձեւավորել կառավարություն Ներկայացուցիչների խորհրդում մեծամասնություն ունեցող կուսակցական դաշինքի ներկայացուցչին: Մինչեւ այդ գործընթացի ավարտը Մահդին կատարելու է իր պարտականությունները: