Facebook Inc-ը թույլ կտա սոցցանցից լուսանկարներն ու տեսանյութերն այլ ծառայությունների փոխանցել, սկսած Google Photos-ից, հաղորդում է Reuters-ը:

Ֆունկցիան հասանելի կլինի Իռլանդիայի օգտատերերի համար, իսկ 2020 թվականի առաջին կեսից՝ ողջ աշխարհի համար:

Facebook-ը սեպտեմբերին հայտարարել է, որ աջակցում է տվյալների փոխանցումն ու մտադիր է դրա համար նոր գործիքներ ստեղծել:

Սենատորներ Ջոշ Հոուլին, Մարկ Ուորներն ու Ռիչարդ Բլյումենտալը հոկտեմբերի վերջին օրինագիծ էին ներկայացրել, որի համաձայն՝ ավելի քան 100 մլն ակտիվ անդամ ունեցող հարթակներն ամեն ամիս պետք է օգտատերերին թույլ տան հեշտ փոխանցել իրենց տվյալներն այլ ցանցեր: