Գեղագիտության Ազգային Կենտրոնի «Փոքր Թատրոն» -ում ապրիլի 10-ին տեղի է ունեցել Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգստոն Ճայը» ներկայացումը:

Բեմադրությանը մասնակցել են թատրոնի պատանի դերասանները:

Նոր բեմականացման հիմք է դարձրել Ռիչարդ Բախի այն պնդումը, որ յուրաքանչյուրիս մեջ Ջոնաթան Լիվինգսթոն ճայ է ապրում, այսինքն` թռիչք տենչացող էակը բնավ էլ չի քնել, այլ անընդհատ զգոն վիճակում է ու պատրաստ է բազմաթիվ զրկանքներ ու տանջանքներ կրել` միայն թե սովորի թռչել ու թռիչքի բերկրանքը զգալ: Այդ մասին արժե հիշեցնել մեր երեխաներին։

Նշենք, որ Երեւանի Գեղագիտական կենտրոնին կից ստեղծված «Փոքր թատրոն» թատրոն-ստուդիան ստեղծվել է շուրջ 25 տարի առաջ: Այստեղ 4-15 տարեկան երեխաները ստանում են նախնական թատերական կրթություն, ուսումնասիրում են դերասանի վարպետություն, բեմական խոսք, բեմական շարժում եւ պար: Թատրոնում կազմակերպվում են վարպետության դասեր, բեմադրվում են բարեգործական ներկայացումներ Հայաստանի մանկատների և սոցիալապես անապահով երեխաների համար: