Amazon-ը, Apple-ը եւ Google-ը հայտարարել են «խելացի» տան արտադրանքների համար միասնական տեխնոլոգիական ստանդարտի մշակման մասին, ինչը սարքերին թույլ կտա «շփվել» միմյանց հետ, հաղորդում է AFP-ը:
Այդ քայլն ուղղված է նոր սարքերի համար տարբեր ստանդարտների միավորմանը, որոնք աշխատում են թվային օգնականներով, օրինակ Amazon Alexa, Google Assistant եւ Apple Siri:
Նոր ծրագիրը ներառում է նաեւ Zigbee Alliance-ը՝ անլար կապի ընդհանուր ստանդարտի համար ավելի վաղ մշակված համակարգը միացված սարքերի համար, որում ներառված են այնպիսի արտադրողներ, ինչպիսիք են Samsung-ը, Ikea-ն եւ այլ տեխնոլոգիական ընկերություններ:
Ծրագիրը ենթադրում է Amazon, Apple, Google, Zigbee Alliance-ի «խելացի» տների տեխնոլոգիաների շուկայում ստուգված տեխնոլոգիաների նյութերի օգտագործում:





























