Google-ի աշխատանքում այսօր խափանում է տեղի ունեցել: Այս մասին ասվում է Downdetector ծառայության էջում, որը հետևում է հայտնի ինտերնետ ռեսուրսների աշխատանքին:
Ամենից շատ խափանումներից դժգոհել են Թուրքիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Իրաքի օգտատերերը: Ռուսաստանում խնդիրների հետ բախվել են Մոսկվայի բնակիչները: Օգտատերերի մոտ խնդիրներ են առաջանում հաշիվ մուտք գործելիս (61%) և որոնողական համակարգի հետ աշխատանքի ժամանակ (38%):
NetBlocks մոնիթորինգային խմբի տվյալներով՝ խնդիրների հետ բախվել են YouTube-ի, Gmail-ի և Google-ի օգտատերերը:
NetBlocks-ում նշել են, որ առաջացած խնդիրները կապ ունեն տեխնիկական սխալի և որևէ կերպ կապված չեն ինտերնետ-զտման կամ բջջային կապի անջատման հետ:





























