Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիան ավելին է, քան Միութենական պետության շրջանակում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եվրասիական տնտեսական միության շրջանակում շատ բան է արվել: Տնտեսության ոլորտում ինտեգրացիան ինչ-որ բանում նույնիսկ ավելին է ԵԱՏՄ շրջանակում, քան Միութենական պետության շրջանակում: Հենց այս պատճառով էլ մենք Ալեքսանդր Գրիգորեւիչի (Լուկաշենկո) հետ որոշում ընդունեցինք վերադառնալ դրան եւ տեսնել, թե, այնուամենայնիվ, ինչ կարելի լրացուցիչ անել արագացնելու համար Միութենական պետության ձեւավորման գործընթացը»,- ասել է Պուտինը:




























