Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է հանրապետության պաշտպանության նոր ծրագիրը, ինչպես նաեւ մինչեւ 2030 թվականը Զինված ուժերի զարգացան հայեցակարգը:
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնել է, որ պաշտպանական առումով ուշադրություն է հատկացվել ռազմավարական զսպմանը: Զասի խոսքով՝ այդ հարցին մեծ ուշադրություն է հատկացվել:
«Մեծ ուշադրություն է հատկացվել նաեւ երկրում իրավիճակի ապակայունացման խնդիրներին: Սա մեր ժամանակակից իրականությունն է, որի հետ բախվում են ողջ աշխարհում»,- ասել է Զասը:
Նրա խոսքով՝ անցած շաբաթ տեղի ունեցած ԱԽ նիստի ժամանակ մեծ ուշադրություն է հատկացվել նաեւ Բելառուսի պաշտպանական կարիքների ապահովմանը: «Ամեն ինչ հաշվարկված է: Մենք ի վիճակի ենք ապահովելու մեր երկրի ռազմական անվտանգությունը… Մենք աստիճանաբար կմեծացնենք պաշտպանական ծախսերը»,- ասել է պետքարտուղարը: Նա հստակեցրել է, որ ակնկալվում է 10 տարում պաշտպանական ծախսերը մեծացնել մինչեւ ՀՆԱ 1,5 տոկոս:
ԱԽ-ը կքննարկի նաեւ մինչեւ 2030-ը ԶՈւ զարգացման հայեցակարգը: Զասի խոսքով՝ այդ փաստաթուղթը որոշում է բանակի կազմն ու կառուցվածքը, դրա խնդիրները խաղաղ եւ ռազմական իրավիճակներում:





























