Facebook Libra նախագիծն առայժմ չունի հստակ ռազմավարություն, թե ինչպես եւ որտեղ է ներկայացվելու հաջորդ տարի, Reuters-ին տեղեկացրել է կազմակերպության կրիպտոարժույթը տնօրինող վարչության անդամը։

Libra թվային արժույթը 2020 թվականին գործարկվելու շեմին է, բայց ներդրման ծավալը կախված է կարգավորողների հետ բանակցություններից, ասել է Փաթրիկ Էլիսը, որը Libra-ի Ժնեւի ասոցիացիայի տնօրենների խորհրդի հինգ անդամներից մեկն է։ Ժնեւի ասոցիացիան թողարկելու եւ կառավարելու է թվային արժույթը։

«Այս փուլում չկա հստակ ռազմավարություն շուկաների կամ այն բանի համար, թե ինչպես է այն իրականացվելու»,- ասել է Էլիսը։