Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) նիստի արդյունքներով ստորագրվել է 11 փաստաթուղթ, հաղորդում է sputnik.kg-ը:
11 փաստաթղթերի ցուցակը ներկայացված է ստորեւ.
- Մինչեւ 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների մասին:
- Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի եւ անձնակազմի մասին:
- ԵՏՀ կադրային կազմի ձեւավորման հիմնական մոտեցումների մասին:
- ԵՏՀ գործունեության հիմնական արդյունքների մասին:
- ԵՏՄ պետությունների կենսաթոշակային ապահովման համաձայնագրի ստորագրման մասին:
- ԵՏՄ անդամ պետությունների կողմից խոչընդոտների վերացման աշխատանքերի ընթացքի մասին:
- ԵՏՄ շրջանակում ծառայությունների առանձին ոլորտների հարցով լիբերլացման ծրագրերի իրականացման մասին:
- ԵՏՄ աշխատանքի կանոնակարգում փոփոխություններ մտցնելու մասին:
- ԵՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձեւավորմանն ուղղված միջոցառումների ծրագրի մասին:
- ԵՏՄ մարմիններում նախագահության մասին:
- ԵՏԲԽ հերթական նիստի վայրի եւ ամսաթվի մասին:
ԵՏՄ առաջնորդների հաջորդ նիստը տեղի կունենա Մինսկում 2020 թվականի մայիսին:




























