«Եթե ինչ-որ մեկը 10-15 տարի առաջ ինձ ասեր, թե Երեւանում այսպիսի իրավիճակ կլինի եւ երեկոները փողոցներում կկանգնեն սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներն եւ իրենց ծառայությունները կառաջարկեն, ես չէի հավատա»,-այդ մասին ապրիլի 12-ին կայացած ասուլիսում հայտարարել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը` նկատելով, որ իրականում ցավ է ապրում` տեսնելով նման գործունեությամբ զբաղվող մարդկանց, եւ չէր կարող պատկերացնել, թե ժողովուրդը նման վիճակի կհասնի:

Պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է արդյոք քաղաքապետը վերացնել այդ երեւույթը, նաեւ մարմնավաճառների ներկայությունը Երեւանի փողոցներից, Կարապետյանն ասել է. «Կհամարձակվի՞ արդյոք Կարեն Կարապետյանն այդ քայլին, թե՞ոչ: Բարեբախտաբար, թե դժբախտաբար այդ հարցն իմ լիազորության տակ չէ: Այդ երեւույթը քաղաքապետարանի խնդիրը չէ, այն ավելի շուտ հասարակության, ոստիկանության կամ մեկ ուրիշի, բայց ոչ քաղաքապետարանի խնդիրն է»: