Խոշոր հարկ վճարողները (շուրջ 440 սուբյեկտ) 2011թ. առաջին եռամսյակում պետական բյուջե են վճարել 49,2 միլիարդ դրամի հարկեր եւ 10,2 միլիարդ դրամի սոցիալական վճարներ:
ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հավաքագրվել էին 38,8 միլիարդ դրամի հարկեր եւ 8,3 մլրդ դրամի սոցիալական վճարներ: Այսինք, 2011թ. առաջին եռամսյակում խոշոր հարկ վճարողների կողմից ապահովվել է պետական բյուջե մուտքերի աճ` հարկերի մասով 26,8 տոկոսով, իսկ սոցիալական վճարների մասով 22,8 տոկոսով:
Ըստ ՊԵԿ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Աշոտ Արզումանյանի, ՊԵԿ կողմից հավաքագրված ընդհանուր հարկերում 2011թ առաջին եռամսյակում 4,4 տոկոսով ավելացել է խոշոր բիզնեսից գանձված հարկերի տեսակարար կշիռը:
2009թ. համեմատ, 2010-ի առաջին եռամսյակում աշխատողների թվաքանակը եւս ավելացել է 2104-ով, իսկ միջին աշխատավարձը աճել է 10.9 հազար դրամով եւ կազմել 161,6 հազար դրամ:




























