Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը ներողություն է խնդրել «մեծ անհանգստության համար», որը պատճառել էր իր արձակուրդի միջոցով հրդեհների հետ կապված ճգնաժամի ժամանակ, հաղորդում է BBC News-ը:
Հայտնի է, որ Մորիսոնը կրչատել էր իր հանգստյան օրերը Հավայան կղզիներում իր հասցեին քննադատության ալիքի պատճառով:
«Ես հասկանում եմ, որ մարդիկ վրդովվել էին՝ տեղեկանալով, որ ես հանգստանում եմ ընտանիքիս հետ, երբ նրանց սեփական ընտանիքներն ապրում են հսկայական սթերթ»,-նշել է նա կիրակի կայացած ճեպազրույցի ժամանակ:
Ավստրալիայի վարչապետը նշել է, որ տեղյակ է, որ ավստրալացիները մտահոգվում են հրդեհների պատճառով, սակայն պնդել է, որ երկրի արտակարգ իրավիճակների ծառայությունների արձագանքը «լավագույնն էր աշխարհում»:
Մորիսոնը նաեւ նշել է, որ պնդումը, որ երկրում հրդեհների պատճառը կարող էին լինել կլիմայական փոփոխությունները, վիճելի է:
«Դա անհավանական ենթադրություն է»,-նշել է նա:
Սեպտեմբերից առ այսօր Ավստրալիայում անտառային հրդեհների հետեւանքով զոհվել է առնվազն 9 մարդ, ավիրվել է ավելի քան 700 տուն, այրվել են միլիոնավոր հեկտարներ կազմող տարածություններ: Ներկայումս տարերքը շարունակում է մոլեգնել երկրի երեք նահանգներում:





























