Միջազգային ասպարեզում համագործակցությունը ցույց է տվել, որ Ռուսաստանը կարող է ապավինել Հայաստանին: Այս մասին դեկտեմբերի 24-ին տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ Երեւանը մյուս երկրների հետ հարաբերությունների հեղինակության բարձրացման եւ զարգացման քայլեր է իրականացրել: «Ռուսաստանում բարձր են գնահատում տարբեր միջազգային հարթակներում փոխգործակցությունը: Ռուսաստանի համար սկզբունքային հարցերում քվեարկության արդյունքները վկայում են, որ Հայաստանը շարունակում է մնալ առանցքային, հուսալի գործընկեր, որին Մոսկվան կարող է ապավինել դժվար իրավիճակներում»,- նշեց Կոպիրկինը:

Նա ուշադրություն դարձրեց նաեւ Սիրիայում հայկական հումանիտար զորակազմի հաջող գործունեության վրա՝ հավելելով, որ կան բարենպաստ նախադրյալներ արտաքին քաղաքական թեմաներով երկխոսության խորացման համար: