Գալիք 2020 թվականը Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների համար հատուկ է, քանի որ դա Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի տարին է: Այս մասին դեկտեմբերի 24-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Շատ կարեւոր է, որ Մոսկվայում մայիսի 9-ի տոնական միջոցառումներին իր մասնակցությունը հաստատի Հայաստանի վարչապետը: Մենք հույս ունենք, որ այդ իրադարձությունը համապատասխան մասշտաբով կնշվի նաեւ Հայաստանում»,- նշեց դեսպանը:





























