2019 թվականի երրորդ եռամսյակում ամենից շատ վաճառված սմարթֆոնը iPhone XR-ն է, տեղեկացնում է RG-ն՝ հղում կատարելով 9to5mac ռեսուրսին։

«iPhone XR-ը ամենաշատ վաճառվող մոդելն է 2019 թվականի երրորդ եռամսյակում՝ գրավելով շուկայի 3 տոկոսը։ Փաստորեն, 2018 թվականի սեպտեմբերին թողարկումից հետո iPhone XR-ը ամենավաճառվող մոդելն է եղել ողջ աշխարհում 2018 թվականի չորրորդ եռամսյակից սկսած»,- ասվում է հաղորդագրությունում։ «Խնձորով» մոդելը ապահովել է Apple-ի ընդհանուր վաճառքի ավելի քան մեկ քառորդը անցնող տարվա վերջին եռամսյակում։

Samsung-ից Թոփ-10-նյակում А սերիայի երեք մոդելներն են։ Բոլոր սմարթֆոնները ունեն մրցակցող տեխնիկական բնութագրեր եւ կոնստրուկտիվ առանձնահատկություններ, մատչելի գներ։ Xiaomi-ից թոփում Redmi 7A մոդելն է։ Դա պայմանավորված է Հնդկաստանով, որն ապահովել է եռամսյակի ընթացքում մոդելի վաճառքի ընդհանուր ծավալի կեսը։

Ամենաշատ վաճառվող սմարթֆոնների թոփ-տասնյակը.

 iPhone XR

Samsung Galaxy A10

Samsung Galaxy A50

Оппо А9

iPhone 11

Oppo A5s

Samsung Galaxy A20

Оппо А5

Xiaomi Redmi A7

Huawei P30