Իրանի հյուսիս-արեւմուտքում չորեքշաբթի ցերեկը ՄիԳ-29 կործանիչ է կործանվել: Օդաչուն զոհվել է, հաղորդում է իրանական պետական IRIB հեռուստառադիոկորպորացիան:
«Մի շարք աղբյուրներ հաղորդում են ՄիԳ-29-ի օդաչուի մահվան մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Իրանի հյուսիս-արեւմուտքում Արդեբիլ քաղաքից ոչ հեռու Սաբալան լեռներում:




























