Վրացական սահմանին Ադրբեջանի գործողությունները մտահոգություն չեն հարուցում: Այս մասին դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Պատասխանելով Հայաստանի սահմանին մերձակա Վրաստանի սահմանին ադրբեջանական նոր հենակետ ստեղծելու մասին հարցին՝ գեներալը հստակեցրեց, որ խոսքը նոր հենակետի մասին չէ, այլ եղած դիրքերի ուժեղացման: «Այստեղ մենք մտահոգվելու բան չունենք: Սա վրացական իշխանությունների խնդիրն է»,- շեշտեց գեներալը՝ հավելելով, որ գազատարի վերահսկողության մասին հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում:




























