Եթե իրոք ունենք Սահմանադրական դատարանի դատավոր, որ նիստերին չի մասնակցում, խնդիր է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով հարցին, թե ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի կողմից ՍԴ նիստերին չմանսակցելը խնդիր չէ արդյոք։
«Այլ հարց է, թե ինչ մոտիվացիայով, ինչով է դա բացատրվում, ինչ հետևանքներ կարող է առաջանալ, որ մարմիններն են, որ կարող են դրանով զբաղվել, ընդհանուր առմամբ խնդիր է»,-նշել է նա։




























