WhatsApp-ը թեսթավորում է «Անհետացող հաղորդագրություններ» անվանումով գործառույթը, հայտնում է IXBT-ը։
Այդ գործառույթը հայտնաբերվել է Android-ի համար 2.19.275 WhatsApp Beta-ի վերջին տարբերակում, որից հետո ավելի հասկանալի է դարձել, թե ինչպես է այն աշխատում։ Վերջին երկու ամիսներին գործառույթը լրամշակվել է։ Այժմ օգտատերերը հնարավորություն ունեն ընտրել «Հեռացնել հաղորդագրությունը» օպցիան եւ ժամանակավոր ընդմիջում տալ՝ հաղորդագրությունը կարող է ավտոմատ կերպով հեռացվել՝ 1 ժամից, օրից, շաբաթից, ամսից կամ տարուց։
WABetaInfo-ի աղբյուրի ենթադրության համաձայն, այդ գործառույթը նախատեսված է այն բանի համար, որ խմբային չատերում նամակագրությունները շատ տեղ չզբաղեցնեն սմարթֆոնի հիշողության մեջ։
Խմբային չատի համար «Հաղորդագրությունների հեռացում» գործառույթը հասանելի է միայն ադմինիստրատորին, սակայն այն կարող է օգտագործվել խմբի բոլոր մասնակիցների հաղորդագրությունների առնչությամբ։





























