Դեկտեմբերին ՏՏ հսկա Baidu-ն, որը Google-ի չինական տարբերակն է, առանց ավելորդ աղմուկի արհեստական բանականության մրցավազքում շրջանցել է արեւմտյան մրցակիցներին։ Ավելի ճիշտ, GLUE (General Language Understanding Evaluation) լեզուն հասկանալու մրցակցությունում։ Նրանց նոր ալգորիթմը բնական լեզուն ավելի լավ է հասկանում, քան միջին մարդը, հայտնում է Hightech+-ը։
GLUE-ն գնահատում է, թե որքան լավ է արհեստական բանականությունը հասկանում մարդկային լեզուն։ Մրցույթը բաղկացած է ինը տարբեր թեսթերից, անհրաժեշտ է խնդրի մեջ առանձնացնել հատուկ անունները կամ որոշել, թե ինչ է մատնացույց անում դերանունը։ Ամենաշատ բալեր հավաքած մոդելը ընդունակ է տեքստը հասկանալու բարդ խնդիրներ լուծել։ Միջին մարդը նույնպես կարողանում է անցնել այդ թեսթը եւ սովորաբար 100 բալից հավաքում է 87-ը։ Baidu-ի մոդել ERNIE-ն ստացել է 90։
GLUE-ի չեմպիոնների վարկանիշն անընդհատ փոխվում է, եւ շուտով, ամենայն հավանականությամբ, մեկ այլ թիմ կնեղի Baidu-ին։ Սակայն չինացի մասնագետների ձեռքբերումը ցույց է տալիս, թե ինչպես է մասնակիցների աշխարհագրության ընդլայնումը նպաստում ԱԲ ոլորտի հետազոտություններին։ ERNIE-ն ստեղծելու համար Baidu-ի մասնակիցները ստիպված են եղել ստեղծել նաեւ լեզվական մոդել՝ չինարենի համար։ Սակայն պարզվել է, որ այն ավելի լավ է հասկանում նաեւ անգլերեն, գրում է MIT Technology Review-ն։
ERNIE-ի նախորդը եղել է BERT բնական լեզվի մոդելը, որը 2018թ․ ստեղծեր էր Google-ը։ Այն դարձել էր թռիչք, նրա նախորդները սովորել էին կանխատեսել եւ մեկնաբանել բառերի իմաստը համատեքստում։
Baidu-ի մասնագետները որոշել են կիրառել դիմակի մեթոդը, սակայն համապատասխանեցնել այն չինարենին։ Անգլերենում բառը հանդես է գալիս որպես իմաստային միավոր՝ եթե նույնիսկ դրան զրկեն համատեքստից, այն պահպանում է իր իմաստը։ Սակայն չինարենում այդպես չէ։ Որոշ հիերոգլիֆներ սեփական իմաստն ունեն, սակայն մեծ մասը քանի դեռ միմյանց հետ չի միացել, իմաստ չունեն։ Այդ պատճառով ERNIE-ի դեպքում դիմակն այլ կերպ է աշխատում՝ այն թաքցնում է հիերոգլիֆների մի մասը։
Արդյունքում ERNIE-ն սկսել է ավելի ստույգ կանխատեսել բացակայող տարրերը։ Նման մոտեցումը, պարզվել է, օգտակար է տեքստերի թարգմանության եւ թղթային կրիչներից վերականգնելու ժամանակ։ Բացի այդ, հետազոտողները արագ հասկացել են, որ մեթոդն ավելի լավ է աշխատում նաեւ անգլերենի համար, որտեղ արդեն լինում են խոսակցական արտահայտություններ, որոնք իմաստով տարբերվում են բաղադրիչ բառերի գումարային իմաստից։
«Սովորական կյանքում» ERNIE-ն օգտատերերին օգնում է ստանալ որոնման ավելի ստույգ արդյունքներ եւ բարձրացնում է հարցերին պատասխանելու «Սյաո Դու» վիրտուալ օգնականի ունակությունը։





























