Իտալիայի Գերագույն դատարանը թույլ է տվել տանը փոքր քանակությամբ կանեփ աճեցնել, հայտնում է MIGnews-ը: 

Դա օրինական կլինի, եթե կանեփն օգտագործվի անձնական նպատակով՝ այն չտարածելով:

Իշխանությունները վախենում են, որ այսպիսի որոշումը կրիտիկական հետեւանքներ կունենա՝ թմրանյութերի վաճառքի համար ավելի մեծ հնարավորություններ ստեղծելով:

Նախկինում կանեփի աճեցումը հանցագործություն էր համարվում, ընդ որում՝ անկախ բույսի քանակությունից եւ աճեցված մթերքի օգտագործման բնույթից: