Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Տեբունը շաբաթ օրը նշել է երկրի նոր վարչապետի անունը։ Դա համալսարանի պրոֆեսոր եւ նախկին դիվանագետ Աբդելազիզ Ջարադն է, հայտնում է Reuters-ը։

65-ամյա Ջարադը 1990-ականներին աշխատել է երկրի նախագահի աշխատակազմում, սակայն այս տարվա ապրիլին տապալված նախագահ Աբդել Ազիզ Բուտեֆլիկան նրան հեռացրել էր աշխատանքից։