Xiaomi ընկերությունը մշակում է նոր սմարթֆոն, որը կունենա տեսախցիկի համար նախատեսված անցքով էկրան, հաղորդում է MIGnews-ը։

Հայտնի է, որ անցքը կտեղադրեն դիսփլեյի վերեւի ձախ անկյունում, ընդ որում՝ տեսախցիկի տրամագիծը կլինի շուրջ 3 միլիմետր։

Ինսայդերները հաղորդում են, որ դա կլինի ֆլագման Qualcomm Snapdragon 865 պրոցեսորով։

Հնարավոր է՝ սմարթֆոնը ստանա նաեւ 5G մոդեմով Snapdragon X55 ծրագրային ապահովությունը։