Microsoft-ը կհրաժարվի Windows 7 օպերացիոն համակարգից, հաղորդում է MIGnews –ը՝ հղում անելով ընկերության բլոգին։

Դա տեղի կունենա 2020 թվականի հունվարի 14-ին։

Բացի այդ, ընկերությունը կանջատի տեխնիկական աջակցությունն ու համակարգի թարմացումը Windows Update ծառայության բազայում։

2009 թվականի հոկտեմբերի 22-ին, երբ Windows 7-ը թողարկվել էր, ընկերությունը պատրաստվում էր ապահովել պրոդուկտը 10 տարվա ընթացքում։ Օպերացիոն համակարգը կարելի է ակտիվացնել եւ տեղադրել նաեւ 2020 թվականի հունվարի 14-ից հետո, սակայն այդպիսի գաջեթների օգտատերերը չեն կարողանա ստանալ անվտանգության թարմացումները։