Ջրի տակ արված լուսանկարները ստորջրյա միջավայրի առանձնահատկությունների պատճառով հաճախ լղոզված կամ լրջորեն աղավաղված տեսք են ունենում։ Դրանք կարելի է ուղղել արհեստական բանականությանը մոտ ալգորիթմի միջոցով, որը ստեղծել են ՉԺՀ-ից գիտնականները, հայտնում է Planet- today-ը։

Հարբինի ինժեներական համալսարանի աշխատակիցները ստեղծել են մեխանիկական ուսուցման համակարգ, որը կարողանում է վերականգնել ստորջրյա լուսնկարներում նորմալ գույնը, ինչպես նաեւ կարողանում է արդյունավետ կերպով պայքարել աղավաղումների դեմ։ Արհեստական բանականությունը կարողանում է լուսանկարները մշակել փաթեթային ռեժիմով, մինչեւ 125 կադր/վայրկյան արագությամբ։

Գիտնականները օգտագործել են գեներատիվ-մրցակցային ցանց։ Նման տեսակի ԱԲ-ն հիմնված է երկու նեյրոցանցերի կոմբինացիայի վրա։ Մի ցանցը ստեղծում է նմուշներ, իսկ մյուսը բազմաթիվ լուսանկարներից հանում է մանրամասները։ ԱԲ-ի ուսուցման համար օգտագործվել է տվյալների բաց հավաքածու NY Depth-ը, որը կազմված է մի քանի հազար լուսանկարներից։

Մեզ հաջողվել է վերականգնել ավելի քան 3500 լուսանկար։ Դրանք հիմնականում լուսանկարներ են, որոնցում պատկերված են ծովի հատակի տարբեր բնակիչներ։ Մեր ալգորիթմը կարողանում է ճիշտ վերականգնել գույնը, ինչպես նաեւ թույլ է տալիս պահպանել բնական պայծառությունն ու կոնտրաստը։ Դատելով մրցակիցների ոչ այնքան լավ արդյունքներից՝ այդ խնդիրը բավական բարդ է ԱԲ համակարգերի համար»,- պատմում են գիտնականները։