Հայաստանի եւ Սլովենիայի ապրանքաշրջանառությունն անհրաժեշտ է ավելացնել, եւ բանակցություններ սկսել տնտեսական ոլորտում ներդրումներ իրականացնելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկը Սլովենիայում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում։

«Մեր երկրների միջեւ կան մշակութային կապեր, սակայն համագործակցությունը պետք է ավելի լավ մակարդակի հասցնել նաեւ զբոսաշրջության ոլորտում: Կարելի է խորացնել համագործակցությունը էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության բնագավառներում եւս»,- ասել է նա՝ ավելացնելով, որ առկա է նաեւ քաղաքական հիմնախդիրների լուծման ուղղությամբ համատեղ աշխատելու գիտակցություն։

«Մենք գիտակցում ենք, թե որքան կարեւոր է աշխատել միասին լուծել քաղաքական հիմնախնդիրները, որի վրա հիմնված են միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը: Սլովենիան սատարում է Մինսկի խմբի ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում, որը հակամարտութուններից ամենաերկարատևներից է Եվրոպայում»,-իր խոսքում նշել է Սլովենիայի նախագահ Թյիրկը: