Snapdragon 865-ով Nokia 9.2 PureView սմարթֆոնը կներկայացվի մինչեւ տարեվերջ:
Դրա փոխարեն շուտով Nokia-ն նորույթ կներկայացնի ռետրոյի սիրահարների համար: HMD Global-ի թոփ մենեջերներից մեկը ակնարկել է, որ նոր սարք կթողարկվի, որը կներկայացնի ֆիննական բրենդի «վերակենդանացած» տարբերակը, գրում է ixbt.com-ը:
Սակայն դեռեւս հայտնի չէ, թե ինչ սարք դա կլինի: Ամենայն հավանականությամբ, խոսքը բջջային հեռախոսի, այլ ոչ թե սմարթֆոնի մասին է:
Սարքը, հավանաբար, կներկայացվի հունվարի 25-ին՝ չինական Նոր տարում:





























