«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի աջակիցները դատախազության դիմաց սպասում են խափանման միջոցը փոխելու որոշմանը։ Թավադյանի աջակիցներն իրենց հետ բերել են «Ով է հաջորդը», «Հակաօրենքի երկիր, նոր Հայաստան» գրություններով պաստառներ։

Նշենք, որ Դատախազության դիմաց են հավաքվել նաև «5-րդ ալիքի» աշխատակիցները։

Նշենք, որ Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ։ Պաշտպանը հայտնել էր, որ ԶԼՄ ներկայացուցիչներն իրենց անձնական երաշխավորությունն են ներկայացրել  Թավադյանի խափանման  միջոցի փոփոխման համար։

Նշենք, որ Արմեն Թավադյանը կալանավորվել է, ըստ Ոստիկանության տեսանյութի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։ Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով։