Apple Inc-ի նորությունների ծառայության ակտիվ օգտատերերի թիվը ամսական հասել է 100 միլիոնի։ Ընկերության հաճախորդները Սուրբ Ծննդից մինչեւ Նոր տարին ընկած ժամանակահատվածում App Store-ում ավելի քան 1,4 միլիարդ դոլար են ծախսել, հայտնում է Reuters-ը։
Սմարթֆոնների եւ այլ արտադրանքի պահանջարկի աճի հետ Apple-ը ձգտում է մեծացնել վաճառքը հավելվածների եւ բաժանորդագրման ծառայությունների միջոցով, ինչպիսին են Apple TV + հոսքային ծառայությունը կամ Apple Care-ի փաթեթները։
Ընկերությունը հայտարարել է, որ 2019թ․ դեկտեմբերի 24-ից մինչեւ 2020թ․ հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում իր հաճախորդները App Store-ում ծախսել են 1,42 միլիարդ դոլար, ինչը 16 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի։
«Նորություններ» հավելվածի օգտատերերի թիվը աճել է մոտ 18 տոկոսով՝ համեմատած անցյալ տարվա հետ։
App Store-ի աճի ցուցանիշները համապատասխանել են Apple-ի ծառայությունների հատվածի եկամուտների ընդհանուր դինամիկային, որոնք աճել են 16 տոկոսով՝ վերջին ֆինանսական տարում հասնելով մինչեւ 46,3 մլրդ դոլարի։ Համեմատության համար ասենք, որ iPhone-ի վաճառքներն ընկել են 14 տոկոսով՝ նույն ժամանակահատվածում հասնելով 142,4 մլրդ դոլարի։





























