Փաստաբան եւ Մալթայի խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Աբելան ընտրվել է որպես Մալթայի կառավարության նոր ղեկավար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

42-ամյա Ռոբերտ Աբելան ընտրվել է որպես իշխող Լեյբորիստական կուսակցության առաջնորդ, ինչի արդյունքում նա մեխանիկորեն ստանձնում է երկրի վարչապետի պաշտոնը: Նոր վարչապետը Մալթայի նախկին նախագահ Ջորջ Աբելայի որդին է. նրա հայրը նախագահել է Մալթայում 2009-2014 թվականներին:

Դեկտեմբերին Մալթայի նախկին վարչապետ Ջոզեֆ Մուսկատը հայտարարել էր, որ հրաժարական կտա կառավարության ղեկավարի եւ Լեյբորիստական կուսակցության առաջնորդի պատշոնից 2020 թվականի հունվարի 12-ին: Այդ որոշումը նա ընդունել էր լրագրող Դաֆնա Կարուանի Գալիցիայի սպանության գործով հետաքննության շուրջ սկանդալի ֆոնին, որը պնդում էր, որ Մաշթայի իշխող օղակն եւ Մուսկատի ընտանիքը կապ ունեն «ստվերային ֆոնդերի» հետ: Ավելի ուշ նա պարզաբանել էր, որ կատարելու է «ընթացիկ պատրավորությունները» մինչեւ նոր առաջնորդի ընտրությունը: