Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրին կանչել են ԱԳՆ շաբաթ Թեհրանում չարտոնագրված հանրահավաքում մասնակցելու պատճառով, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Իրանի ԱԳՆ-ի տվյալներով՝ իրավապահ մարմինների կողմից բրիտանացի դեսպանին բերման ենթարկելու պատճառը շաբաթ Թեհրանի Տեխնոլոգիական համալսարանում ուսանողների բողոքի ակցիային նրա մասնակցությունն էր:
Այդ առնչությամբ բրիտաացի դեսպանին կանչել են ԱԳՆ եւ ներկայացրել վճռական բողոք Թեհրանում չարտոնագրված հանրահավաքին մասնակցելու համար:
ԱԳՆ-ում հիշեցրել են Մաքեյրին, որ արտասահմանյան դեսպանի ներկայությունը անօրինական հանրահավաքներում բոլորովին չի համապատասխանում նրա՝ որպես ուրիշ երկրի քաղաքական ներկայացուցչի պարտականություններին:





























