Կիրակի Պենտագոնի ղեկավարը հայտարարել է CNN հեռուստաալիքի եթերում, որ «չի տեսել» հետախուզության արդյունքները, որոնք վկայում ենՄերձավոր Արեւելքում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակում գործելու մասին իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ծրագրերի մասին:
«Նախագահը հստակ ապացույց չի ներկայացրել: Նա ասել է այն, ինչին հավատում էր»,-հայտարարել է Էսփերը հեռուստաալիքի «Face the Nation» հաղորդման ժամանակ:
«Ես ոչ մի բան (ապացույց՝ խմբ.) չեմ տեսել, որը վերաբերում է չորս դեսպանատներին: Ես խոսում եմ այն մասին, որ կիսել եմ նախագահի կարծիքը, որ, երեւի, իմ ակնկալիքը նրանում էր, որ նրանք պատրաստվում էին գնալ մեր դեսպանատների հետեւից: Դեսպանատունն այս կամ այն երկրում ամերիկյան ներկայության կարեւորագույն ցուցադրում է»,-նշել է Էսփերը:
«Կար տեղեկատվություն Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակում գործելու մտադրության մասին: Այն տեղեկատվությանն, ինչ ասել է նախագահը չորս դեսպանատների մասին, ես նույնպես հավատում եմ»,-հավելել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պատրաստվում է հարձակումներ գործել ամերիկյան չորս դեսպանատների վրա:
Երբ Fox News հեռուստաալիքի եթերում նրան հարցրել են, թե ինչն է հանգեցրել Բաղդադի օդանավակայանում ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերի ուղղությամբ ավիահարվածներին, որի հետեւանքով զոհվել էր իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին, նա հայտարարել է. «Ես կարող եմ ասել, որ համարում եմ, որ դրանք կարող էին լինել չորս դեսպանատները»:





























