Հայաստանի խորհրդարանն ապրիլի 14-ին քննարկել է Քրեական օրենսգրքի փոփոխությունները, որոնք նախատեսում են առանձնապես ծանր հանցագործությունների համար պատժի խստացում, իսկ նվազ ծանր հանցագործությունների համար` պատժի նվազեցում:
Փաստաթղթով, մասնավորապես, նախատեսվում է խստացնել պատիժները սպանությունների, բազմակի հանցագործությունների համար:
Ինչպես խորհրդարանի ամբիոնից հայտարարել է գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը, ներկայիս օրենսգրքում պարադոքսալ դրույթներ կան: «Օրինակ, սպանության համար ավելի մեղմ պատիժ է նախատեսված, քան թմրատրաֆիկի կամ տրաֆիկինգի համար»,- ասել է նա` առաջարկելով խստացնել պատիժները: Այսպես, Քր.օր-ով սպանությունների համար նախատեսված 6-12 տարին առաջարկվում է փոխել 8-ից 15 տարով, իսկ 8-ից 15 տարին` 20 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում:
Համեմատաբար թեթեւ հանցագործությունների համար առաջարկվում է մեղմացնել պատիժը, կանալքը փոխարինել պայմանական ժամկետներով կամ հարկադիր աշխատանքներով: Փոփոխությունների ընդունման դեպքում ավելի քան 1000 մարդու դատավճիռ կվերանայվի:





























