ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարծում են, որ ժամանակն է ավարտել եւ հաստատել ղարաբաղյան հակամարտության հիմնարար սկզբունքները, նաեւ խաղաղ համաձայնագրի մշակումը: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) տարածած հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵԱՀԿ կայքում, տարածաշրջանային այցի արդյունքներով:

Հայտարարության մեջ ասվում է, որ «միջնորդները տարածաշրջան են այցելել ապրիլի 11-ից 14-ը, որտեղ հանդիպումներ են ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո իշխանությունների հետ: Հանդիպումների ընթացքում նրանք քննարկել են հետագա քայլերը` կարգավորման հիմնարար սկզբունքներով համաձայնության հասնելու համար»:

«Ապրիլի 13-ին համանախագահները ոտքով հատել են շփման գիծը, նախքան Բաքու այցելելը: Ինչպես եւ 2010թ. սեպտեմբերին շփման գծի հատումը միտված էր 1994թ, հրադադարի պայմանագրին աջակցելու եւ ամրապնդելու կարեւորությունը ցուցադրելուն, եւ որ շփման գիծը չպետք է մշտական խոչընդոտ լինի հարեւան ժողովուրդների համար: Տվյալ քայլը նաեւ նպատակ ունի կրկին հաստատելու, որ համանախագահները պետք է այցելեն հակամարտության հետ կապ ուենցող ցանկացած շրջան: Համանախագահները նաեւ այցելել են տարածաշրջանի մի հատված Տերտեր քաղաքից հարավ-արեւմուտք եւ Օրթա Քարվենդ գյուղ` ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի հետ, որպեսզի դիտարկում անցկացնեն այն տարածքում, որտեղ եղել է մարտի 8-ի միջադեպը:

ԵԱՀԿ Մինսկի խումբը եղել է շփման գծում

Հենվելով մարտի 5-ին Սոչիում Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների արած համատեղ հայտարարության վրա` համանախագահները կողմերին են ներկայացրել մեխանիզմների նախագիծ` շփման գծի երկայնքով միջադեպերի` կողմերի մասնակցությամբ հետաքննության համար: Համանախագահները շարունակելու են աշխատանքը կողմերի հետ, որպեսզի հնարավորինս արագ ստեղծեն հետաքննության թափանցիկ եւ օբյեկտիվ գործընթաց` վստահության ամրապնդման, թերացումների ռիսկի նվազեցման եւ մարդկանց կյանքը փրկելու համար:

Համանախագահներն իրենց մտահոգությունն են հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում օդանավակայանի ծրագրվող բացումը կարող է լարվածության հետագա աճի հանգեցնել: Նրանք նախազգուշացրել են, որ չվերթները դեպի օդանավակայան եւ օդանավակայանից չեն կարող օգտագործվել Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակի` միջազգային իրավունքի նորմերին համապատասխան փոփոխության ինչ-ինչ պահանջների աջակցման համար:

Համանախագահները ողջախոհության կոչ են արել կողմերին` միջազգային կոնվենցիաների եւ համաձայնագրերին համապատասխան, նաեւ օգտագործելով թռիւչքների իրականացման ներկայիս պրակտիկան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` նրանց օդային տարածքներով:

ՄԱԿ. Անհրաժեշտ է Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ օդային նոր միջանցք բացելու որոշում ընդունել

Համանախագահները ողջունում են կողմերի հավաստիացումները, թե հրաժարվելու են քաղաքացիական օդանավերի վրա հարձակվելուց կամ սպառնալիքներից, այդ հարցերը հետաքննելու են դիվանագիտորեն եւ զերծ են մնալու հարցի քաղաքականացումից:

Համանախագահները ապրիլի վերջին այցելելու են Վաշինգտոն` խորհրդատվություններ անցկացնելու ԱՄՆ կառավարության պաշտոնատար անձանց հետ քննարկելու առաջընթացի կարգավիճակը խաղաղ կարգավորման հարցում»,- ասված է հայտարարության մեջ: