Վրաստանի Ժողովրդական պաշտպան Գեորգի Տուգուշին վրդովեցուցիչ է անվանել Թբիլիսիի բժշկական համալսարանի «Կոզա նոստրա» ուրախների եւ հնարամիտների ակումբի կատակը, որ հնչել է «Իմեդի» հեռուստաալիքի եթերում:
Խոսքը ՈՒՀԱ-ի խաղի մասին է, որտեղ «Ո՞րն է Հիտլերի լավագույն ձեռքբերումը» հարցին թիմը պատասխանել էր. «Անվճար գազ յուրաքանչյուր հրեական ընտանիքի համար»:
Ըստ Վրաստանի ժողովրդական պաշտպանի, նման պատասխանը վիրավորում է հրեա ժողովրդի արժանապատվությունն ու Հոլոքոսթի զոհերի հիշատակը:
«Կոզա նոստրա» թիմն արդեն ներողություն է խնդրել ապրիլի 2-ին հնչած կատակի համար:





























