Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար սահմանված գյուղատնտեսական ապահովագրական պայմանագրեր կնքելու ժամկետները:

«•         «Կարկուտ եւ հրդեհ» ռիսկերի դեպքում՝ մինչեւ 2020 թվականի մարտի 25-ը,

•         «Գարնանային ցրտահարություն» ռիսկի դեպքում՝ մինչեւ 2020 թվականի փետրվարի 15-ը:

Պայմանագրերը կնքելու համար տնտեսավարողները կարող են դիմել «Ինգո Արմենիա», «Ռոսգոսստրախ-Արմենիա» կամ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերություններ:

Հիշեցնենք, որ «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրով  (https://mineconomy.am/page/1452) 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվում է թվով 2 մշակաբույս՝ ծիրան եւ խաղող, ռիսկերն են` «կարկուտ եւ հրդեհ», «գարնանային ցրտահարություն»:

Կարկուտի եւ հրդեհի ապահովագրությունն իրականացվում է 6 մարզում (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց Ձոր եւ Տավուշ), իսկ գարնանային ցրտահարության ապահովագրությունը` երկու մարզում (Արարատ, Արմավիր):