Հայաստանի ոստիկանությունը չի կարող բարեփոխվել կախարդական փայտիկի շարժումով, ապրիլի 15-ին կայացած ոստիկանության օրվա տոնական նիստից հետո հայտարարեց Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։
Նրա խոսքով, համազգեստով մարդկանց հանդեպ հասարակության վերաբերմունքն աստիճանաբար փոխվում է, եւ ներկայիս ոստիկանը խորհրդային ժամանակների ոստիկանը չէ։
«Միտումը շարունակվում է եւ Հայաստանում շուտով «նոր ոստիկանություն» կհայտնվի։ Տառացիորեն երկու-երեք տարի անց Հայաստանի ոստիկանությունը կհամապատասխանի եվրոպական չափանիշներին՝ միաժամանակ պահպանելով հայկական ոգին»,- ասել է ՀՀ ոստիկանապետը, հավելելով, որ ներկայումս կոռուպցիան արմատախիլ անելու եւ ինքնամաքրման աշխատանքներ են ընթանում։
Նա նշեց, որ ինքնամաքրումից չպետք է վախենալ, եւ կադրային ճգնաժամ ոստիկանությանը չի սպառնում։
Հրաժարվելով մեկնաբանել ոստիկանության մի շարք աշխատակիցների ձերբակալությունների հետ կապված իրավիճակը՝ Սարգսյանը չբացառեց, որ նրանց հանցանքն ապացուցվելու դեպքում ինքը հանդես գա մեկնաբանություններով։





























