Հայաստանում ավարտվեց Ֆրանկոֆոնիայի միամսյակը, որը մեկնարկել էր աշխարհահռչակ երգչուհի Լառա Ֆաբիանի բացառիկ համերգով: Միամսյակի շրջանակներում ողջ Հայստանում կազմակերպվեցին ջազային եւ դասական երաժշտության համերգներ, կինոդիտում (ֆրանսիական եւ ռումինական, ֆիլմ-համերգ), թատերական ներկայացումներ, գրական թեմատիկա (շվեյցարացի վիապասան ժակ Շեսեքս եւ քվեբեկցի մի շարք բանաստեղծներ),  համալսարանական  միջոցառումներ, արդեն իսկ ավանդական դարձած Հեքիաթի փառատոնը Բելգիայից, Կամերունից, Կանադայից, Ֆրանսիայից եւ Լեհաստանից ժամանած մասնակիցներով:

Ֆրանկոֆոն դեսպանների ասոցիացիան իր գոհունակությունն է հայտնել նաեւ կրթության ոլորտում Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ստորագրված համաձայնագրի առնչությամբ, որը նոր լիցք կհաղորդի ֆրանսերենի ուսուցմանը եւ օգտագործմանը Հայաստանում:

Նշենք, որ Ֆրակոֆոնների միջազգային կազմակերպությունը ստեղծվել 1970-ին, որը համախմբում է 56 երկիր: այդ թվում Հայաստանը, ասոցիացված անդամի կարգավիճակով  եւ 5  մայր ցամաքների 19 դիտորդներ: