Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ֆրանսիային դատապարտել է բանտերում դատապարտյալներին պահելու վատ պայմանների պատճառով, մասնավորապես՝ դրանց գերբնակվածության, նշված է ՄԻԵԴ որոշման մեջ, որը հինգշաբթի տարածել է դատարանի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՄԻԵԴ բողոքներով դիմել է 32 դատապարտյալ (նրանցից 29-ը Ֆրանսիայի քաղաքացիներ են), որոնք պահվում են Մարտինիկայի, Ֆրանսիական Պոլինեզիայի, Գվադելուպայի ուղղիչ հաստատություններում, ինչպես նաեւ Նիմի, Նիսի, Ֆրենի քննչական մեկուսարաններում: Նրանք բողոքել են հսկողության տակ պահելու վատ պայմաններից, մասնավորապես՝ բանտերի գերբնակվածությունից եւ իրավական պաշտպանության կանխիչ մեթոդների անարդյունավետությունից:
«Դատարանը պատասխանող երկրին խորհուրդ է տալիս քննարկել ընդհանուր միջոցների ձեռնարկումը՝ ուղղված գերբեռնվածության վերացմանը եւ պաշտպանության արդյունավետ միջոցներ սահմանել»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ:
Դատարանը որոշել է, որ Ֆրանսիան պետք է հայցվորներին վճարի 4 հազարից մինչեւ 25 հազար եվրո բարոյական վնասի դիմաց:





























