Կարեւոր է չձգձգել Արդյունաբերական կոոպերացիայի ստեղծման, սուբկոնտրակտացիայի եւ տեխնոլոգիաների տրանսֆերի ժամկետները, այն պետք է աշխատի հաջորդ տարի, ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ԵՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Կարեւոր է չձգձգել Արդյունաբերական կոոպերացիայի ստեղծման, սուբկոնտրակտացիայի եւ տեխնոլոգիաների տրանսֆերի ժամկետները։ Այսօր կընդունենք որոշում նախագծի իրականացման ժամկետների ակտուալացման եւ նրա ֆինանսավորման ծավալների մասին»,- ասել է Միշուստինը։

Նա ավելացրել է, որ ցանցը պետք է սկսի աշխատել արդեն հաջորդ տարի։

Օգոստոսին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները իրենց հանդիպման արդյունքներով ընդունել էին փաստաթղթերի փաթեթ, այդ թվում «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի եւ տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանց» նախագծի անձնագրի մասին։