Տիգրան Սարգսյանը պարգեւատրվել է ՌԴ կառավարության Ստոլիպինի 1-ին աստիճանի շքանշանով: Այս մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն էր ստորագրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին Ստոլիպինի առաջին աստիճանի մեդալով պարգեւատրելու մասին:

Փաստաթուղթը հունվարի 23-ին հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: