ՀՔԾ-ն մերժել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի վերաբերյալ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
«Նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել մերժել քրեական գործի հարուցումը հանցակազմի բացակայության հիմքով»,- ասել է Մարինա Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը բաց նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ մեջբերելով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեկտեմբերի 24-ի ֆեյսբուքյան գրառումը՝ նշելով, որ գրառման մեջ կա ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներ՝ դատավորին անհարկի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ։





























