Շաբաթ օրը Apple-ը հայտարարել է, որ Չինաստանում իր բոլոր խանութներն ու կորպորատիվ գրասենյակները մինչև փետրվարի 9-ը փակ կլինեն` բռնկված կորոնավիրուսի հետ կապված մտավախութունների կապակցությամբ, հայտնում է Reuters-ը:

 «Զգուշության նկատառումներից ելնելով և հիմնվելով առողջապահության ոլորտի առաջատար փորձագետների վերջին խորհուրդների վրա` մենք մինչև փետրվարի 9-ը փակում ենք Չինաստանում գտնվող մեր կորպորատիվ բոլոր գրասենյակները, խանութները և տեղեկատվական կենտրոնները»,- նշվում է ընկերության հաղորդագրության մեջ: Բացի այդ, Apple-ում նշել են, որ ընկերության բոլոր կետերը կվերաբացվեն «որքան հնարավոր է շուտ»:

Ավելի վաղ ընկերությունը փակել էր Չինաստանում գտնվող իր խանութներից երեքը: Նմանատիպ միջոցներ են ձեռնարկել նաև այնպիսի արտասահմանյան ընկերություններ, ինչպիսիք են Starbucks-ը և McDonald's-ը: