ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով հեղափոխության թեմային:

Նա, մասնավորապես, գրել է.

«Բուրբոնները ոչինչ չսովորեցին (չհասկացան)...

Ֆրանսիական հեղափոխությունից հետո տարիներ անց արտաբերված այս խոսքը հիշեցի՝ տեսնելով, թե ինչպես են հնի որոշ մոլեռանդ ջատագովներ հայտնի կենդանու համառությամբ 2018-ի համաժողովրդական հեղափոխությունը անվանում հեղաշրջում։

Ողջություն և խաղաղություն բոլորին»: