NASA Parker Solar Probe զոնդը սահմանել է արագության եւ Արեւին մոտենալու ռեկորդ, հաղորդում է MIGnews-ը՝ հղում կատարելով գործակալության մամուլի ծառայությանը:
Մասնավորապես, առավելագույն մոտեցման պահին Parker-ը գտնվել է աստղից 18.6 մլն կիլոմետր հեռավորության վրա, իսկ տեղաշարժվել է ավելի քան 390 հազար կմ/ժ արագությամբ: Ավելի վաղ զոնդը մոտեցել է Արեւին 24 մլն կիլոմետր հեռավորության վրա:
Գիտնականների խոսքով՝ յոթ տարվա աշխատանքի ընթացքում սարքը կարող է ուսումնասիրել տարածք, որն ավելի վաղ հասանելի չէր հետազոտությունների համար:
Ինչպես հայտնի է, Parker Solar Probe-ը համալրված է ածխապլաստիկային նյութից պատրաստված ջերմային էկրանով, որն արտացոլում է լույսի եւ ջերմության 99 տոկոսը: Դրա հաստությունը կազմում է 11 սանտիմետր, երկարությունն ու լայնությունը հասնում է մի քանի մետրի:





























