Համացանցում հոլովակ է հրապարակվել, որում պատկերված է դեռեւս չներկայացված Samsung Galaxy Z Flip ճկուն էկրանով սմարթֆոնը: Կոմպակտ սմարթֆոնը հավասար կեսով ծալվում է հորիզոնական առանցքով, փոխանցում է Vesti-ն:
Հոլովակը Twitter-ում հրապարակել է Բեն Գեսքինը, որը հայտնի է դեռեւս չթողարկված սմարթֆոնների իր որակյալ լուսանկարներով՝ ստեղծված ըստ արտահոսքերի: Բայց այստեղ համակարգչային գրաֆիկայի մասին խոսք իսկ չկա, հոլովակն ակնհայտորեն բնօրինակից է կատարվել:
Սպասվում է, որ Samsung-ը Galaxy Z Flip-ը պաշտոնապես ներկայացնելու է փետրվարի 11-ին՝ միաժամանակ ֆլագմանային Galaxy S20 սմարթֆոնների հետ: Սարքը կարող է ոչ միայն հավասար ծալվել, այլեւ աշխատել «կիսաթեքված ռեժիմում»: Այսպես՝ սմարթֆոնը կարելի է դնել հարթ մակերեւույթի վրա, տեսանկարել կամ շփվել տեսակապով:
Նախկինում հրապարակված սարքի գովազդային պատկերներից ակնհայտ է դարձել նաեւ այն, թե որտեղ է տեղակայվելու մատնահետքերի սքաները՝ պատյանի աջ կողին: «Կեսերից» մեկի արտաքին կողմում տեղադրել են ոչ մեծ լրատվական դիսփլեյ, որտեղ ներկայացվում են ժամը եւ իրազեկումները:
Ըստ լուրերի՝ Galaxy Z Flip-ը ունենալու է 6,7-դյույմանի Dynamic AMOLED դիսփլեյ՝ 22:9 չափերով եւ FullHD+ թույլատրելիությամբ, Qualcomm Snapdragon 855+ պրոցեսոր եւ կրկնակի թիկունքային խցիկ՝ 12 մեգապիքսել հաղորդիչներով: Սարքի գինը կազմելու է մոտ 1500 եվրո:





























