Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի իր եգիպտացի գործընկեր Սամեհ Շուքրիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է իրավիճակը Լիբիայում և Սիրիայում, ինչպես նաև` Մերձավոր Արևելքի կարգավորման հեռանկարները, փոխանցում է ТАСС-ը ՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունը:

«Տեղի է ունեցել մանրակրկիտ կարծիքների փոխանակում Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տիրող իրավիճակի վերաբերյալ` Լիբիայում և Սիրիայում տիրող իրավիճակի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի կարգավորման հեռանկարների վրա շեշտադրումով` ԱՄՆ-ի կողմից, այսպես կոչված, դարի գործարքի հրապարակման լույսի ներքո»,- նշված է դիվանագիտական ծառայության հաղորդագրության մեջ:

Նախարարները «վերահաստատել են իրենց հանձնառությունը շարունակելու սերտ համագործակցությունը ՝ ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու և տարածաշրջանում խաղաղության ապահովման նպատակով»: